Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ դեռ չի կողմնորոշվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում դարպասապահի հարցում, որում թիմը կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդ Իկեր Կասիլյասը կոչ էր արել Կարլո Անչելոտիին վստահել Անդրեյ Լունինին Չեմպիոնների լիգայի եզրափակչում, սակայն խոսակցություններ կան, որ թիմի դարպասը կվստահվի Տիբո Կուրտուային։
Անչելոտին պատասխանել է լեգենդար նախկին դարպասապահի խոսքերին․
«Ես հարգում եմ նրա խոսքերը, նա մեր լեգենդն է, բայց ես հիմա չեմ ուզում դա քննարկել։ Ես մեկ ամիս ժամանակ ունեմ մտածելու, թե ով պետք է խաղա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ABC-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին։
























































