ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է Madrid Universal-ը։
Իր հերթին As-ը գրում է, որ նա կարող է վերցնել նաև տասը համարի մարզաշապիկը, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հեռանա թիմից:
Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, հարձակվողը հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի փարիզյան ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Մինչ այս տեղեկություններ էին հայտնվել, որ 25-ամյա ֆրանսիացին պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականի ավարտը։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ «Ռեալը» նախատեսում է Մբապեի հետ համաձայնության մասին պաշտոնապես հայտարարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո, որը կկայանա հունիսի 1-ին։
























































