86 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Սեզար Լուիս Մենոտին։
Այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան։ Մենոտիի մահվան մանրամասները չեն հրապարակվում։
Մարզչական կարիերայի ընթացքում Մենոտին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, «Բարսելոնան», «Նյուելս Օլդ Բոյզը», «Հուրականը», «Պենյարոլը», «Բոկա Խունիորսը», «Ռիվեր Փլեյթը», Մեքսիկայի ազգային հավաքականը, «Ինդեպենդիենտեն», «Սամպդորիան», «Ռոսարիո Սենթրալը», ինչպես նաև մեքսիկական «Պուեբլան»։
1978 թվականին Արգենտինայի հավաքականը Մենոտիի գլխավորությամբ հաղթել է տնային աշխարհի առաջնությունում։