Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բացատրել է, թե ինչից է կազմված մադրիդյան ակումբի ԴՆԹ-ն։
Երեկ՝ մայիսի 1-ին, թիմը «Ալիանց Արենայում» ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ (2:2): Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին «Սանտյագո Բեռնաբեուում»:
««Ռեալի» ԴՆԹ-ն է՝ երբեք չհանձնվել և տալ լավագույնը: Մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ։ Թիմն ունակ է գոլ խփել ցանկացած պահի»,- Ռուդիգերի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
























































