«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի որոշ անդամներ կարող են հեռանալ իրենց զբաղեցրած պաշտոններից՝ հաջորդ մրցաշրջանում կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Չավիի մնալու որոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Չավիի որոշումը տարաձայնություններ է առաջացրել «Բարսելոնայի» տնօրենների խորհրդում, քանի որ կատալոնական ղեկավարությունը պլանավորել է ֆինանսական հաշվետվության հաջորդ շրջանը՝ առանց հաշվի առնելու իսպանացու աշխատավարձը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ հայտարարել էր, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին կմնա թիմում և նույնիսկ կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Նշենք, որ հունվարին Չավին հայտարարել էր կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից վաղաժամկետ հեռանալու մասին։ Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ Չավին կարող է վերանայել իր որոշումը։
























































