Այն բանից հետո, երբ անցյալ հունվարի վերջին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից, կապտանռնագույնների խաղացողները սկսել են պարբերաբար գնալ գրասենյակ, որտեղ նա աշխատում էր՝ փորձելով համոզել իսպանացի մասնագետին մնալ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստների հետ անձնական շփումներում Չավին ընդգծել է, որ դիտարկում է թիմում մնալու հնարավորությունը, չնայած այն հանգամանքին, որ մասնագետը հրապարակայնորեն միշտ նշել է հեռանալու իր որոշման հաստատակամությունը:
Ընդգծվում է, որ ֆուտբոլիստների աջակցությունը պատճառներից մեկն է եղել, որ Չավին որոշել է շարունակել աշխատանքը կատալոնական ակումբում, ինչի մասին հայտարարել է այսօր՝ ապրիլի 25-ին։
























































