Այսօրվա ներքին բանակցություններից հետո Չավին և «Բարսելոնան» դեռևս համաձայնության չեն եկել, թե արդյոք կշարունակե՞ն համագործակցությունը, թե՞ ոչ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պնդում է Չավիին պահելը։ Բայց իսպանացին դեռ մեծ ցանկություն ունի մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից: «Բարսելոնան» այժմ դիտարկում է այլ թեկնածուների, որոնք կարող են փոխարինել Չավիին:
Չավիի ներկայիս աշխատանքային պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Սակայն հունվարին իսպանացի մասնագետը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ Չավին կարող է վերանայել իր որոշումը։
























































