Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իսպանիայի առաջնության հանդիպումներն անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։
«Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, կարծում եմ, որ դա կարող է լինել 2025/2026 մրցաշրջանում: ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որն առաջնահերթություն է Իսպանիայի համար։ Արտագնա խաղեր խաղալու այս գաղափարը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, քանի որ այլ մրցունակ լիգաները կարող են մեզնից առաջ անցնել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ 2019 թվականից Սաուդյան Արաբիայում անցկացվում է Իսպանիայի Սուպերգավաթը, որը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային վճարում է 40-ական միլիոն եվրո, եթե մրցաշարին մասնակցեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։
























































