Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկություն է հայտնել ևս մեկ տարի մնալ ակումբում, հայտնում է AS-ը։
Այս մրցաշրջանում Մոդրիչը անցկացրել է 38 հանդիպում, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2012 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը 38-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 8 միլիոն եվրո:
«Ռեալի» հետ Մոդրիչը երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում և հինգ անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթում: Միջազգային հարթակում կիսապաշտպանը հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, չորս անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և չորս անգամ Աշխարհի ակումբային առաջնությունում:
























































