«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի արդյունքները (2-3).
«Ես հպարտ եմ իմ թիմով: Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք, ավելի լավ պայքարեցինք։ Մենք շատ լավ խաղացինք, ավելի շատ պահեր ստեղծեցինք, լավ պաշտպանվեցինք:
Մենք վերահսկում էինք խաղը և արժանի էինք հաղթանակի։ Մենք միավորներ կորցրինք այն բաների պատճառով, որոնք չէինք կարող կառավարել, օրինակ՝ հակագրոհները: Ափսոս։ Մենք ավելի լավին էինք արժանի։
Կարելի է մտածել միայն երկրորդ տեղի մասին։ Խառը զգացողություններ ունեմ։ Հաշվի առնելով մեր խաղը, տրամաբանական արդյունքը կլիներ հաղթանակը, բայց կան որոշ բաներ և՛ մեր, և՛ մրցավարի աշխատանքում, որոնք մենք չենք կարող կառավարել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































