«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ առաջիկա հանդիպման մասին։ Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
««Արսենալն» ընդդեմ «Բավարիայի»․ շանսերը 50-50 են։ «Բավարիան» վերջերս տանը պարտություն էր կրել Բունդեսլիգայում, ուստի նրանք 100 տոկոսով վստահ չեն լինելու: Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» հեշտությամբ կարող է հաղթել «Բավարիային»»,- Վենգերի խոսքն է մեջբերել Goal-ը։
«Բավարիա» — «Արսենալ» պատասխան խաղը կկայանա այսօր՝ Մյունխենում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։