Չավին «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ «Բարսելոնան» վաղուց չի պարտվում։
«Մենք գիտեինք, որ պետք է տանջվենք այստեղ: Վերջին պարտությունից հետո մրցակիցը զգալիորեն բարելավել է պրեսինգը։ Մեր թիմը պրոֆեսիոնալիզմի առումով շատ լավ հանդիպում անցկացրեց։ Մենք ցանկանում էինք շարունակել ճնշում գործադրել «Ռեալի» վրա։ Նրանք, ովքեր ավելի քիչ են խաղում, քան մյուսները, հանդես եկան գերազանց մակարդակով։ Մենք երեք կարևոր միավոր վաստակեցինք։
Սա մրցաշրջանի լավագույն ժամանակահատվածն է։ Մենք երեք ամիս է՝ չենք պարտվել, և ես տեսնում եմ, որ թիմը հիանալի մարզավիճակում է։ Մենք պետք է օգտվենք այս դրական պահից։
Հիմա գալիս է լավագույն, ամենագեղեցիկ և հուզիչ փուլը: Երեքշաբթի մենք զարմանալի ֆուտբոլային հանդիպում կունենանք, իսկ հետո՝ Էլ Կլասիկո: Մենք ցանկանում ենք այս մրցաշրջանում ինչ-որ հաջողության հասնել»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչին Marca-ն։
























































