Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ոչ այնքան լավ ելույթների մասին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղերում։
«Մբապեի, Հոլանդի և Բելինգհեմի ցածր մակարդա՞կը։ Դե, հանգստացեք։ Միգուցե, առաջին խաղում նրանք լավագույնս ցույց չտվեցին իրենց, բայց առջևում պատասխան խաղեր են։
Զգույշ եղեք ձեր նշած երեքի հետ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































