Ռոնալդ Կումանը գնահատել է Լուիս Էնրիկեի խոսքերը «Բարսելոնայի» անձնավորման մասին։
Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-«Բարսելոնա» խաղից առաջ (2:3) մամուլի ասուլիսում Էնրիկեն ասել է, որ ինքը բոլորից, այդ թվում և Չավիից, լավ է անձնավորում «բլաուգրանային»։
«Ես չգիտեմ, արդյոք կա փաստաթուղթ, որն ասում է, թե որն է «Բարսայի» ԴՆԹ-ն: «Բարսայի» ԴՆԹ-ն տիտղոսներ նվաճելն է.
Ես տեսա Լուիս Էնրիկեի և Չավիի պահվածքը [հանդիպումից առաջ], և նրանք կարծես լավ ընկերներ լինեին: Կարծում եմ՝ նրանց միջև այլ բան կա, դուք ավելին գիտեք։ Բայց ես կարծում եմ, որ երեքշաբթի նրանց հայտարարությունները տեղին չէին։ Սխալ է այս մասին խոսել խաղից առաջ:
«Բարսայի» ԴՆԹ-ով երեք մարդ կա. Կրոյֆը, որը փոխեց նրա ոճը, Գվարդիոլան, որը որպես մարզիչ ցուցադրեց «Բարսայի» պատմության լավագույն ֆուտբոլը, և Մեսսին: Երբ դու ունես Մեսսի, կարիք չկա խոսել ԴՆԹ-ի մասին, քանի որ նա լավագույնն էր պատմության մեջ։
Որպես «Բարսայի» մարզիչ դու ցանկանում ես գեղեցիկ խաղալ, հարձակվել և դեռ հաղթել, և դա կախված է քո ունեցած խաղացողներից: Եթե դուք կարող եք պայմանագրեր կնքել լավագույնների հետ, ապա դա ավելի հեշտ է, բայց ի վերջո կարևորը նվաճած տիտղոսներն են: Նիդեռլանդներում միշտ խոսում են «Այաքսի» ԴՆԹ-ի մասին, բայց տեսեք, թե որտեղ են նրանք հիմա։ Պետք է փորձենք լավ խաղալ, որպեսզի մարդկանց դուր գա, բայց, այնուամենայնիվ, հաղթենք։ Հակառակ դեպքում դա ոչինչ չի տալիս»,- ասել է «Բարսելոնայի» նախկին մարզիչը:
























































