Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է իր թիմակից Ջուդ Բելինգեմի մասին։
«Նա այլ մակարդակի վրա է: Ֆիզիկապես նա անհավանական է: Ջուդը շատ համեստ է և հիանալի թիմակից է: Սկզբում նա փորձում էր խոսել իսպաներեն։ Բելինգեմը շատ լավ տպավորություն է թողել առաջին օրվանից, նա առանձնահատուկ է»,- Խոսելուի խոսքն է մեջբերել The Guardian-ը։
Բելինգեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամռանը՝ Դորտմունդի «Բորուսիայից»: Նա մադրիդցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։