Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստ է։ Նա գերազանցում է բոլոր սպասելիքները։ Ես նրա մեծ երկրպագուն եմ:
Ցանկանում եմ նրան մաղթել, որ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճի»,- մեջբերում է մասնագետին Telefoot-ը։
Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: