ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իր թիմի հեռանկարների մասին։
«Մենք հիանալի թիմ ունենք և գիտենք, թե ինչն է վտանգված: Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում և՛ որպես ակումբ, և՛ որպես թիմ։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք երկրպագուների հետ։
Առջևում մրցաշրջանի ամենակարևոր մասն է՝ Լիգա 1-ի եզրափակիչ փուլը։ Վերջերս մենք դուրս եկանք Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ։ Իսկ Չեմպիոնների լիգայում շատ հաճելի բան է սպասվում։ Մենք ռիսկի կդիմենք և կփորձենք ամեն ինչ հաղթել այս տարի։
Մենք կենտրոնացած ենք լինելու մինչև վերջ մեր նպատակներին հասնելու համար»,- Ասենսիոյի խոսքերն է փոխանցում AS-ը:
Չորեքշաբթի փարիզցիները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվեն «Բարսելոնային»։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-«Բարսելոնա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Փարիզում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Պատասխան հանդիպումը նախատեսված է ապրիլի 16-ին Բարսելոնայում։ Այս մրցաշրջանում Լիգա 1-ի 28 տուրից հետո ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: