Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Մեսսիին ու Կրիշտիանուին չպետք է համեմատել, նրանց խաղից պետք է հաճույք ստանալ։ Նրանցից մեկին ընտրելը շատ դժվար է, նրանք երկուսն էլ այնքան բան են արել, որ որևէ մեկի համար շատ, շատ դժվար կլինի կրկնել»,- Ֆելիքսի խոսքն է մեջբերել marca-ն։