Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» դիտարկում է Ֆլիկին վերադարձնելու տարբերակը, սակայն մասնագետը ցանկանում է աշխատել Գերմանիայից դուրս։
Նա տեղյակ է կատալոնական ակումբի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին և պատրաստ է գլխավորել իսպանական թիմը։
«Բարսելոնայի» ղեկավարության համար առաջնահերթ տարբերակը Չավիին պահելն է թիմում, սակայն վերջինս որոշել է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: Ֆլիկը պատրաստ է սպասել, մինչև կլուծվի կատալոնացիների ներկայիս մարզչի հետ կապված իրավիճակը։