Չնայած այն հանգամանքին, որ Մադրիդի «Ռեալը» հասկանում էր, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կբախվի ֆրանսիական լրատվամիջոցների ճնշմանը, երբ նրանք իմանան ֆուտբոլիստի՝ ամռանը փարիզյան ակումբից հեռանալու մասին, «Ռեալում» դեռևս անհանգստացած են 25-ամյա ֆուտբոլսիտի հասցեին ուղղված քննադատությունների քանակով: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել Մբապեի հետ՝ հայտնելու իրենց աջակցությունը և վստահեցնելու, որ դա սպասելի էր։
Ընդգծվում է, որ ֆրանսիական լրատվամիջոցներն ակտիվացրել են իրենց քննադատությունը ֆուտբոլիստի հասցեին այն բանից հետո, երբ նա դժգոհություն է հայտնել Լիգա 1-ի 27-րդ տուրի՝ «Մարսելի» հետ խաղի (0:2) 65-րդ րոպեին իր փոխարինման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապեն առաջիկա ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին», որի հետ նա արդեն պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
























































