«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն պատասխանել է ակումբում կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավիի ապագայի մասին հարցին։
«Հույս ունեմ և ցանկանում եմ, որ նա մնա այստեղ։ Նրա հետ երկարաժամկետ նախագիծ ենք քննարկում, և չենք խոսում մեկ-երկու սեզոնի մասին։ Մենք կփորձենք համոզել Չավիին մնալ ակումբում, բայց հիմա ամեն ինչ կախված է նրանից»,- Յուստեի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնական ակումբից։ Դրանից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, իսպանացի մասնագետը բազմիցս հաստատել է, որ «Բարսելոնայից» հեռանալու իր մտադրությունը չի փոխվել։