Լա Լիգան հայտարարել է մարտ ամսվա լավագույն խաղացող անվանակարգի հաղթողին։ Մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը, որը մարտին երեք խաղում խփել է հինգ գոլ։
Մյուս թեկնածուների թվում էին Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Բրահիմ Մենդեսը («Ռեալ Սոսյեդադ»), Ալեքսանդր Սորլոտը («Վիլյառեալ») և Գորկա Գուրուսետան («Ատլետիկ Բիլբաո»):
Հիշեցնենք, որ Վինիսիուսը պարբերաբար վիրավորանքների է ենթարկվում Մադրիդի «Ռեալի» մրցակիցների երկրպագուների կողմից։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի ունեցավ անցյալ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ (1:0): Այդ ժամանակ չղջիկների մի խումբ երկրպագուներ Վինիսիուսին «կապիկ» էին անվանել:
23-ամյա Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի կրկնակի չեմպիոն է (2019/2020, 2021/2022), Չեմպիոնների լիգայի հաղթող (2021/2022), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող (2022)։ Երկու անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում (2018, 2022), իսկ Բրազիլիայի հավաքականի կազմում 2021 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթի արծաթե մեդալը։