Այսօր՝ մարտի 30-ին, կկայանա իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Բարսելոնան» ու «Լաս-Պալմասը»։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին, իսկ կատալոնացիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝
«Բարսելոնա». տեր Շտեգեն, Կունդե, Կուբարսի, Մարտինես, Կանսելու, Ռոբերտո, Գյունդողան, Լոպես, Յամալ, Ռաֆինյա, Լևանդովսկի:

«Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում վաստակել է 64 միավոր։ Թիմը երկրորդ տեղում է։ «Լաս-Պալմասը» 29 խաղից հետո ունի 37 միավոր։ Թիմը 12-րդ տեղում է։
























































