Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե հասկանո՞ւմ է արդյոք, որ «Ռեալի» երկրպագուները տանջալից սպասումների մեջ են՝ կապված հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տրանսֆերի հետ, որը ներկայումս խաղում է ՊՍԺ-ում։
«Կարծում եմ՝ երկրպագուները հիացած են «Ռեալով»՝ անկախ թիմում խաղացողներից։ Կարծում եմ, որ երկրպագուները հիացած են անգամ «Ռեալի» մարզաշապիկով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, որն ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Իր հերթին, մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Անչելոտիի մարզչական շտաբին հայտնել է, որ 25-ամյա հարձակվողը թիմին կմիանա առաջիկա ամռանը: