Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել «Միլանում»։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «ռոսոներիները» կարող են վաճառել Մայք Մենյանին, եթե նրա հետ համաձայնության չգան պայմանագրի երկարաձգման հարցում: Դարպասապահը ցանկանում է ստանալ տարեկան 8 միլիոն եվրո, ակումբը չի ցանկանում նրան ավելի շատ վճարել, քան ստանում է Ռաֆայել Լեաուն (7 միլիոն)։
Մենյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70-80 մլն եվրո։ Եթե նա վաճառվի, «Միլանը» կարող է փորձել ձեռք բերել Մամարդաշվիլիին, որը հանդես է գալիս «Վալենսիայում»: Վրաստանի հավաքականի դարպասահի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 40-50 մլն. եվրո։
Միլանյան ակումբը հետաքրքրված է նաև Միկելե Դի Գրեգորիի («Մոնցա») և Բենտո Կրեպսկիի («Ատլետիկո Պարանաենսե») ծառայություններով։