«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների մասին։
«Ինձ դուր է գալիս Լուիս Էնրիկեն, նա շատ լավն է, բայց մենք չենք խոսել նրա կամ որևէ այլ մարզչի հետ, քանի որ հարգում ենք Չավիին: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեղափոխվել «Բարսա», պետք է սպասի մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ մենք կսպասենք Չավիի վերջնական որոշմանը»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Չավին ավելի վաղ հայտարարել էր 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին ։ 44-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։