«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ասել է, որ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին հավատարիմ է մնում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու իր որոշմանը։
«Ամեն խաղից առաջ ինձ հարցնում են՝ արդյոք Չավին փոխե՞լ է իր միտքը։ Եթե դա տեղի ունենա, նա մեզ կասի: Նա մեզ համար իդեալական մարզիչ է։ Նա միշտ դրական է տրամադրված, երբեք չի դժգոհում, գիտի, թե ինչ դժվարություններ է սպասում ակումբը։ Պատմությունը կապացուցի, որ նա վերականգնեց Բարսելոնան»,- Դեկուի խոսքը մեջբերում է բրիտանական Daily Mail առցանց հրատարակությունը։
«Բարսելոնան» այս պահին Լա Լիգայում 29 խաղից 64 միավորով երկրորդ տեղում է: Ներքին առաջնության հաջորդ խաղում կատալոնացիները կխաղան «Լաս Պալմասի» հետ։
























































