Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շահերը ներկայացնող RP ֆուտբոլային գործակալության ներկայացուցիչը պատասխանել է իսպանական «Ժիրոնայի»՝ խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին հարցին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարին իսպանական ակումբի ներկայացուցիչներւ կապի մեջ են եղել խաղացողի հետ։
«Էդուարդը պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ, նա այս ակումբի խաղացողն է։ «Ժիրոնայի» հետաքրքրությո՞ւնը: Մենք չենք մեկնաբանում մեր խաղացողների հետ կապված լուրերը»,- մեջբերում է RP գործակալության ներկայացուցչի խոսքն է մեջբերել РБ Спорт-ը։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և հիմնական թիմ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայը ֆուտբոլիստը անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։