Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է իր էմոցիաներով մադրիդյան թիմի մարզումների ժամանակ ստացած վնասվածքից հետո։
31-ամյա բելգիացին վնասվածք էր ստացել մարտի 19-ին կայացած մարզման ժամանակ։ Սպասվում է, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
«Շնորհակալություն բոլորին ձեր հաղորդագրությունների համար։
Ես տխուր եմ վնասվածքի համար, բայց սա ընդամենը փոքր անհաջողություն է, որն ինձ շատ ավելի ուժեղ կդարձնի»,- գրել է Կուրտուան սոցցանցերում։