Լեհաստանի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է լրագրող Ռուբեն Ուրիան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը նախատեսում է բաժանվել 35-ամյա հարձակվողից։ Միաժամանակ լեհ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:
Մադրիդցիները մոտակա ամիսներին կհետևեն հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հնարավոր է, որ մոտ ժամանակներս մադրիդցիների ղեկավարությունը տրանսֆերային առաջարկ անի «Բարսելոնային»։
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից» 45 միլիոն եվրոյի դիմաց։