«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը նշել է, որ կապտանռնագույնները պատրաստվում են այս մրցաշրջանում հաղթանակի համար պայքարել Իսպանիայի առաջնությունում մինչև վերջ։
«Մենք այնտեղ ենք լինելու։ Եթե չի հաջողվում հաղթել , թող իմանան, որ մենք այնտեղ ենք, որ զրկենք նրանց բոլոր հնարավոր միավորներից։
«Ռեալի» հետ կռիվ կտանք։ Բոլոր այն մրցաշարերում, որոնց մենք մասնակցում ենք, կարելի է երազել հաղթանակի մասին։ Իսկ եթե այն հաղթելու հնարավորություն կա, ուրեմն կարող ես հաղթել»,- Յամալի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։