Լա լիգայի 29-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակը (4-2) դարձավ հոբելյանական՝ 200-րդը ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար մադրիդյան թիմում։
Անչելոտին 129 հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում, 43-ը՝ Չեմպիոնների լիգայում, 18-ը՝ Իսպանիայի գավաթում, 4-ը՝ երկրի Սուպերգավաթում, 4-ը՝ Աշխարհի ակումբային առաջնությունում և 2-ը՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում։ Այս ցուցանիշով իտալացին ակումբի պատմության մեջ երկրորդ տեղում է։ Ավելի շատ հաղթանակներ ունի միայն Միգել Մունյոսը` 357:
Նաև այս հանդիպումը դարձավ 900-րդը եվրոպական առաջատար առաջնություններում Անչելոտիի մարզչական կարիերայում։
Այս մրցաշրջանում «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 29 խաղից հետո վաստակելով 72 միավոր։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մադրիդյան ակումբը կհանդիպի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։
























































