«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացատրել է, թե ինչու են կատալոնացիները որոշել Մադրիդի «Ատլետիկո» բաց թողնել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։
«Մենք որոշեցինք բաց թողնել Անտուան Գրիզմանին միայն ֆինանսական վիճակի պատճառով, ակումբը ստիպված եղավ բաց թողնել նրան։ Գրիզմանը այն խաղացողն է, որն ինձ շատ է դուր գալիս, բայց նա հեռացավ հենց այս պատճառով»,- Չավիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Գրիզմանը առաջին անգամ դարձել է «Ատլետիկոյի» խաղացող 2014 թվականին՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադից» և հինգ տարի հանդես է եկել Մադրիդում։ Դրանից հետո ֆրանսիացին երկու մրցաշրջանով տեղափոխվեց «Բարսելոնա»։ 2021 թվականին հարձակվողը վերադարձավ մադրիդյան թիմ։
























































