Մադրիդի «Ռեալը» պլանավորում է որոշ փոփոխություններ հայտացուցակում։ Ակումբի անունն ակտիվորեն կապում են «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ, ուստի Ֆերլան Մենդին կարող է հեռանալ Մադրիդից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ռեալն» առաջարկել է Մենդիին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Մադրիդցիները պատրաստ են բաց թողնել 28-ամյա պաշտպանին 30 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդի առաջարկը գայթակղիչ է «կարմիր սատանաների» համար, սակայն այլ ակումբներ նույնպես ցանկանում են Ֆերլանին տեսնել իրենց շարքերում։
























































