Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Սելտայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 28-րդ տուրի խաղում (4:0):
«Մենք բարելավել ենք վերաբերմունքը խաղին, ինտենսիվությունը, ճնշումը և գնդակով խաղը: ՉԼ-ի խաղից ավելի լավ հանդես գալն այնքան էլ դժվար չէր:
Մենք երջանիկ ենք, մոտիվացված և կենտրոնացած, քանի որ սա մրցաշրջանի կարևոր ժամանակահատվածն է։
Երբ երկրորդ գոլը չի ստացվում, դուք մի փոքր անհանգստանում եք, բայց երբ այն ստացվում է, մենք խաղում ենք մեր լավագույն մակարդակով: Միավորները հիմա շատ կարևոր են, և այս երեք միավորները շատ կարևոր են, ինչպես և հաջորդները, քանի որ մնացել է 10 հանդիպում։ Մենք հիմա չենք կարող ձախողվել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
























































