«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենի խաղի մասին։
«Ֆոդենը միշտ տաղանդավոր խաղացող է եղել, բայց հիմա նա ավելի հասուն է և ավելի լավ է հասկանում խաղը, հատկապես պաշտպանության առումով: Նա կարող է խաղալ կենտրոնում, աջում, ձախում, կարող է պահեր ստեղծել աջ եզրից, կարող է գոլ խփել ձախ եզրից։
Ի՞նչ կարող եմ ասել․․․ Նա այս պահին ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն է՝ հաշվի առնելով նրա կատարած աշխատանքը: Նա պարզապես զարմանալի է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ 23-ամյա ֆուտբոլիստը «Ման․Սիթիի» հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։
























































