Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Ռանսոմ Իբեհը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
«Արարատը» 30 միավորով 6-րդն է։ ԲԿՄԱ-ն 22 միավորով 7-րդ տեղում է։
























































