Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» հյուրընկակել էր «Սաութհեմփթոնին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերի գոլի հեղինակ դարձավ 18-ամյա կիսապաշտպան Լուի Կումասը։
73-րդ րոպեին աչքի ընկավ 2006 թվականին ծնված Ջեյդեն Դենսը։ 88-րդ րոպեին հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ։
Օրվա մյուս խաղում «Վուլվերհեմփթոնը» Մարիո Լեմինայի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Բրայթոնին»։