«Չելսիի» ֆուտբոլիստ Միխայիլ Մուդրիկը 2023 թվականի ձմռանը «Արսենալ» անհաջող տեղափոխությունից հետո արտասվել է «զինագործների» ճամբարից մեկի հետ հեռախոսով խոսելիս։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս կերպ ուկրաինացի ֆուտբոլիստը փորձել է համոզել «Արսենալին» ձեռք բերել իրեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ավելի ուշ նա տեղափոխվել է «Չելսի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» մարզչական շտաբը, մասնավորապես գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, կարծում է, որ Մուդրիկը չունի այն ֆուտբոլային ինտելեկտը, որն անհրաժեշտ է ակումբի համակարգում հաջող աշխատելու համար։