«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին մնա ակումբում հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ամռանը կհեռանա կատալոնական ակումբից։
Ըստ աղբյուրի՝ ֆունկցիոներն ասել է Չավիին, որ ցանկանում է նրան տեսնել թիմի ղեկին նաև 2024/2025 մրցաշրջանում։ Իսպանացի մարզչի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Չավին թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։