Անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ Միխայիլ Մուդրիկը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Արսենալ» կամ Թուրինի «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» դիտարկում են վարձակալության տարբերակը, ինչպես նաև Մուդրիկի լիարժեք տրանսֆերը։ Բացի այդ, «Յուվենտուսը» միացել է պայքարին և կարող է պայմանագիր կնքել ուկրաինացու հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» մարզչական շտաբը, մասնավորապես գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, կարծում է, որ Մուդրիկը չունի այն ֆուտբոլային ինտելեկտը, որն անհրաժեշտ է ակումբի համակարգում հաջող աշխատելու համար։