«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կհամաձայնվի գլխավորել մանչեսթերյան թիմը։
«Արտետան, անկասկած, կհեռանա «Արսենալից», եթե առաջարկ ստանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Ոչ ոք չի ասում, որ դա տեղի կունենա, բայց եթե «Մանչեսթեր Յունայթեդը» խելահեղ երազում ասի. «Էրիկ տեն Հագ, շնորհակալություն», կամ հոլանդացին տեղափոխվի «Բավարիայի», իսկ հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրի Արտետային որպես իրենց գլխավոր թիրախ, ապա նա «Արսենալի» ֆուտբոլիստներին կասի. «Լսեք, տղաներ, այս ամենը զգացմունքային էր, բայց ես պետք է առաջ շարժվեմ, պետք է հեռանամ», — ասել է Ֆերդինանդը իր FIVE ալիքի եթերում:
41-ամյա իսպանացին «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։ 26 տուրից հետո «զինագործները» 58 միավորով Պրեմիեր լիգայի երրորդ տեղում են։ «Մանչեսթեր Յունայթեդը» (44 միավոր) մրցաշարային աղյուսակում վեցերորդն է։