«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է ավարտել կարիերան մանչեսթերյան ակումբում, հայտնում է լրագրող Սեմ Լին։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա բելգիացին ակնկալում է երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ, որպեսզի թիմում խաղա մինչև 35 տարեկանը, իսկ հետո ավարտի կարիերան։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նախկինում կիսապաշտպանը խաղացել է «Վոլֆսբուրգում», «Չելսիում», «Վերդերում» և «Գենկում»:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։