«Սելթիկը» հետաքրքրված է «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը։
Շոտլանդական ակումբը նոր առաջին դարպասապահ է փնտրում։ Ջո Հարտը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան։
Կելեհերը «Լիվերպուլի» սան է, 2023/24 մրցաշրջանում նա մասնակցել է մերսիսայդյան թիմի 16 հանդիպման և բաց թողել 18 գոլ։
Transfermarkt պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։