«Չելսին» սկսել է Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու տարբերակներ դիտարկել։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբը ուսումնասիրում է առկա հնարավորությունները՝ Պոչետինոյի պաշտոնանկության դեպքում։
Նշվում է, որ «Չելսին» չի նախատեսում փոխել մարզչին մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն այս պահին ակումբում աճում են կասկածները Պոչետինոյի հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։
Հաղորդվում է, որ «Չելսին» վաղուց հետաքրքրված է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով, և ամռանը պորտուգալացին կարող է առաջարկներ ունենալ նաև այլ ակումբներից։
«Չելսին» այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է։