«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկը հնարավոր տեղափոխության մասին հարցին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ սաուդյան ակումբները լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում 32-ամյա բելգիացու նկատմամբ։
«Սա մեծ հարց է։ Ես ցանկանում եմ, որ Կևինը մնա, բայց չգիտեմ, թե վերջում ինչ կլինի։ Ես լսել եմ նրա նկատմամբ հետաքրքրության մասին, բայց չգիտեմ՝ իսկապե՞ս առաջարկներ եղել են Սաուդյան Արաբիայի ակումբներից: Ցանկանում եմ, որ նա շարունակի խաղալ մեզ մոտ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։