Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը որդու՝ Ստեֆանի հետ ներկա է գտնվել Մայամիի «Ինտերի»՝ «Լոս Անջելես Գելեքսիի» հետ MLS-ի հանդիպմանը:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Մայամիի «Ինտերի» կազմում գոլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշարը, որին գրանցված է Ջոկովիչը, կանցկացվի Ինդիան Ուելսում մարտի 6-ից 17-ը։ Ավելի ուշ սերբ թենիսիստը նախատեսում է հանդես գալ Մայամիում կայանալիք Masters-ի մեկ այլ մրցաշարում, որը կանցկացվի մարտի 20-31-ը։ Այս մրցաշրջանի սկզբում Ջոկովիչը չկարողացավ պաշտպանել Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը: