Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Չելսին» մրցում էր «Լիվերպուլի» հետ։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում հաղթանակի հասավ մերսիսայդյան թիմը։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հավշով։ Լրացուցիչ ժամանակի վերջնամասում «Լիվերպուլին» հաղթանակ պարգևեց թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկը։
«Լիվերպուլը» 10-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը։ Վերջին անգամ թիմը նվաճել էր այս տիտղոսը 2022 թվականին, երբ նույն «Չելսիի» հետ եզրափակիչում հաղթել էր հետխաղային 11 մետրանոցներով։
























































