Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների մի խումբ մարզիչներ, այդ թվում՝ Պեպ Գվարդիոլան և Միկել Արտետան, դիմել են երկրի մարզիչների ասոցիացիային իրենց առաջարկով:
Այս մասին հայտնում է The Sun-ը։ Մասնագետների հիմնական ուղերձն այն է, որ նրանք ցանկանում են նույն վերաբերմունքը, ինչ ֆուտբոլիստներին։
Մարզիչները ցանկանում են, որ ակումբները պայմանագրեր ստորագրեն թիմի մարզիչների հետ միայն տրանսֆերային պատուհանների ժամանակ: Նույնը վերաբերում է նաև մարզիչների՝ ակումբներից հեռանալուն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 60 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (59), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալը» (58):