«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է իր թիմի խաղով «Բորնմութտի» դեմ խաղում (1-0):
«Ինձ շատ դուր եկավ։ Ամեն ինչ․․․ Ես հիանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք սուպերմեն են։ Մրցակիցը պատրաստվելու համար ուներ 7 օր, բայց մենք միշտ քիչ ժամանակ ունենք։ Մարդիկ ասում են, որ Պրեմիեր լիգայի թիմերը հավասար դիրքերում են։ Ոչ, ոչ, սա մեր մասին չէ։ Մենք շատ ավելի շատ հանդիպումներ ենք անցկացնում, քան մյուսները:
Ես հիանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք շատ լավն են։ Ես գիտեմ, որ մարդիկ ասում են, որ ֆուտբոլիստները շատ են վաստակում, բայց հարցը դա չէ: Դա նույնպես: Մրցակցությունը մեծանում է, և խաղացողներն ամեն անգամ զարմացնում են ինձ։ Նրանք անհավանական ուժեղ բնավորություն ունեն, պայքարում են նույնիսկ հոգնած ժամանակ։ Ես սիրում եմ այդ ամենը:
Վերջին 10-15 րոպեն իսկապես ծանր էր: Մարդիկ կարծում են, որ թրեբլ ձևակերպած թիմը պետք է հաղթի բոլորին 5-0 հաշվով, բայց կյանքում այդպես չէ»,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։